Տիգրան Պոլատ

Գեղանկարիչ

Ցոլակ Խանզադյան

Գրականագետ, թարգմանիչ

Արիստակես Վարդանյան

Լեզվաբան, բանասեր

Արմիս

Գեղանկարիչ

Գևորգ Սանամյան

Կինոօպերատոր

Աթանես Սենալ

Բանաստեղծ

Ներսես Կագրամանով

Թատերագետ, լրագրող

Լևոն Տոնականյան

Գեղանկարիչ

Արտաշես Մաթևոսյան

Հայագետ, պատմաբան, ձեռագրագետ

Գառնիկ Ադդարյան

Բանաստեղծ, հրապարակախոս

Հրաչ Ավանեսյան

Գեղանկարիչ

Կարեն Գասպարյան

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը՝ Կարինե Սմբատյանի դասարանը: 1985-90թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1990-93թթ` ասպիրանտուրայում, պրոֆեսորներ Գեորգի Սարաջյանի և Սերգեյ Սարաջյանի դասարաններում: Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Ավստրալիայում, Չեխիայում, Իսպանիայում, Ճապոնիայում և այլուր: Դարձել է միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր: «Հռոմ 2003» դաշնակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է կրկնակի դափնեկրի կոչման և շքանշանի` Հռոմի դեպուտատների պալատի կողմից: Թողարկել է մի քանի խտասալիկներ` այդ թվում «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» խտասալիկը` նվիրված մեծ կոմպոզիտորի քիչ հայտնի դաշնամուրային ստեղծագործություններին: 2003թ. հիմնադրել է «Սոնետ» դաշնամուրային դուետը` դաշնակահար Սոնա Բարսեղյանի հետ: 2005թ-ից Արամ Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարն է, որի կազմում ելույթ է ունեցել Վիեննայի, Համբուրգի, Լայպցիգի, Մյունխենի, Լոնդոնի, Տոկիոյի և այլ քաղաքների հեղինակավոր բեմահարթակներում: 2010թ. եռյակի մյուս անդամների հետ ստեղծել է «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ», որն ակտիվ գործունեություն է ծավալել` պրոպագանդելով մասնավորապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, աջակցելով շնորհալի պատանի երաժիշտներին: 2005թ. Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է նվագակցության արվեստի փառատոն, 2008թ.` Արամ Խաչատրյանի 105-ամյակին նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փառատոն, 2013թ.` միջազգային գիտաժողով` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: 2007թ. հրատարակել է իր բանաստեղծությունների «24 պրելյուդ» խորագիրը կրող ժողովածուն: Դաշնակահարի նվագացանկում տեղ են գտել Ա.Խաչատրյանի, Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Մոցարտի, Շոպենի, Բրամսի, Ռախմանինովի, Դեբյուսիի, Չայկովսկու և այլոց ստեղծագործությունները: Նրան են ձոնվել մի շարք կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հանդես է գալիս երկացանկային լայն ու բազմաժանր ընդգրկումներով, ներկայանում է մենակատարային և անսամբլային ելույթներով: Կատարումներն առանձնանում են ինքնարտահայտման անհատականությամբ, խոր հուզականությամբ, գեղարվեստական բարձր ճաշակով: 2004թ-ից ղեկավարում է Արամ Խաչատրյանի տուն-թագարանը: Հայ դաշնակահար-ուսուցիչների ասոցիացիայի պատվավոր նախագահն է: Որպես ժյուրիի անդամ հանդես է եկել մի շարք միջազգային և հանրապետական երաժշտական մրցույթներում: 1995թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (2004թ-ից՝ պրոֆեսոր): Եվրոպայի դաշնակահար-ուսուցիչների ասոցիացիայի (EPTA) հայաստանյան մասնաճյուղի պատվավոր նախագահն է: 2013թ. Լեհաստանի հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանով` Լեհաստանի մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար: