Ստեփանոս Ագոնց

Հայագետ, աշխարհագրագետ, եկեղեցական գործիչ

Նինա Ղորղանյան

Օպերային երգչուհի

Թադեոս Էֆենդի

Երգահան, ջութակահար, քանոնահար

Ֆրեյդուն Աղալյան

Ճարտարապետ

Օննիկ Ավետիսյան

Գեղանկարիչ, արվեստաբան

Գոհար Ֆերմանյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդրու Շահիկյան

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

Գուրգեն Գաբրիելյան

Դերասան, ռեժիսոր

Զարեհ Մուրադյան

Բալետի արտիստ, պարուսույց

Վարդուհի Խաչատրյան

Օպերային երգչուհի

Աննա Մնացականյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՈՒՇՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1977թ. դեկտեմբերի 9-ին, Երևանում: Կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի որդին է: 1984-92թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 12 տարեկան հասակում Իտալիայի Վերոնա քաղաքում ստացել է առաջին միջազգային պարգևը, որից հետո ջութակահար Լևոն Չիլինկիրյանի աջակցությամբ, 1992-95թթ սովորել է Լոնդոնի Եհուդի Մենուհինի նշանավոր դպրոցում` Մելիսա Ֆելպսի ղեկավարությամբ, իսկ 1995-99թթ` Երաժշտության և դրամայի Գիլհոլ դպրոցում` Օ.Կոգանի դասարանում: 1999-2003թթ վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թագավորական երաժշտական ակադեմիայում,  2003-05թթ` Բեռլինի «Hans Eisler Hochschule» երաժշտական բարձրագույն դպրոցում: Արժանացել է միջազգային մի շարք մրցանակների և պարգևների, այդ թվում` 1997թ. ամերիկյան «Նյու Ինգլենդյան մենակատարներ» նվագախմբի մրցանակի և ֆրանսիացի խոշորագույն թավջութակահար Պիեռ Ֆուրնիեի անվան մրցանակի: Որպես մենակատար ծավալել է ակտիվ համերգային գործունեություն` հանդես գալով Վիեննայի կամերային նվագախմբի, Լոնդոնի «Mozart Players» նվագախմբերի, Անգլիայի, Շվեյցարիայի, Բելգիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև կազմակերպելով սեփական դաշնամուրային եռյակ և 2002թ-ից Ֆրանսիայի Բորդո քաղաքում անցկացրել է կամերային երաժշտության փառատոն` ի պատիվ Օրփեոսի և Բաքոսի: Այս ձեռնարկումներից հետո, 2002թ. Մոսկվայում արժանացել է Պ.Չայկովսկու անվան թավջութակահարների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար