Հակոբ Մանանդյան

Պատմաբան, բանասեր

Աստղիկ Երամյան

Դերասանուհի

Նորայր Աղաջանյան

Գեղանկարիչ

Սևակ Արզումանյան

Գրականագետ, գրաքննադատ

Կիմ Երիցյան

Դերասան

Ռուբեն Սարգսյան

Կոմպոզիտոր

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

Սերգեյ Մարկոսյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վիկտոր Հովհաննիսյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Անուշ Նագգաշյան

Բանաստեղծ

Անի Բատիկյան

Ջութակահար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ՉԱՈՒՇՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է 1946թ. մայիսի 10-ին, Երևանում: Թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին է: 1969թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական, 1970թ.` Գեորգի Սարաջյանի դաշնամուրային դասարանները: 1972թ. ավարտել է նույն հաստատության ասպիրանտուրան՝ Էդվարդ Միրզոայնի ղեկավարությամբ: 1970-2000թթ աշխատել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես մասնագիտական դաշնամուրի դասատու: 1973թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, սկզբում խմբավարական, իսկ 2000թ-ից՝ ստեղծագործական ամբիոնում (2000թ-ից՝ պրոֆեսոր): 1979-86թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը, 1986-91թթ` փոխնախագահը: 1994թ-ից Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր-նախագահն է: 1995-2000թթ ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին կից Սիմֆոնիկ երաժշտության կենտրոնը: 1984թ. գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, որը 1985թ. շահել է հանրապետական մրցույթի 1-ին մրցանակ: Գրել է նաև սիմֆոնիկ երկու պոեմ (1969թ., 1971թ.), դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի (1964-73թթ), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1971թ.), ֆլեյտայի և կամերային նվագախմբի (1979թ.) համար կոնցերտներ, 4 կվարտետ (1980թ., 1983թ., 1988թ., 1994թ.), գործիքային սոնատներ, ռոմանսներ (Ա.Իսահակյանի խոսքերով), վոկալ շարքեր, խմբերգեր: 1969թ. Համամիութենական մրցույթում «Սիմֆոնիկ պոեմ» ստեղծագործությունն արժանացել է երկրորդ մրցանակի և դափնեկրի կոչման: 1974թ. արժանացել է Պետական երիտասարդական մրցանակի դափնեկրի կոչման: 1983թ. Փարիզում արժանացել է  «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար