Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՀԵՆՐԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Օպերային երգիչ, դերասան

16 փետրվար, 1935 - 11 հուլիս, 1989

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1960թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1959թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադմեիական թատրոնում` որպես մեներգիչ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Նադիր շահ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Դավիթ Բեկ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Վասակ Սպարապետ, Արշակ Երկրորդ), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), Մոցարտի «Դոն ժուան» (Լեպորելլո) և այլն: 1979թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում` «Խոշոր շահում» (1980թ.), «Հին օրերի երգը» (1982թ.), «Հրդեհ» (1983թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.), «Օտար խաղեր» (1986թ.) և այլն: 1989թ. Լոս Անջելեսում, արդեն վատառողջ, վերջին անգամ է բարձրացել բեմ և հանդես եկել Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա) օպերայում: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար