Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1967թ. նոյեմբերի 29-ին, Աշտարակում: 1983-85թթ սովորել է Հայաստանի թատերական գործիչների միության դերասանի տան ստուդիայում, 1988-92թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1994-98թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 1994-98թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես Նիկոլայ Ծատուրյանի ասիստենտ, 1996-2000թթ` Նարեկ Դուրյանի «Լա Բոհեմ» թատերախմբում` որպես դերասան (Փարիզ), 2001-03թթ` Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես դերասան, 2003-07թթ` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ամբիոնում` որպես դերասանի վարպետության և ռեժիսուրայի դասախոս: 1987թ-ից աշխատում է Աբովյանի դրամատիկական թատրոնում` որպես ռեժիսոր և դերասան: Խաղացել է «Դիոգենես», «Օրփեոս», «Մայրը», «Կյուրեղ աղայի մահը», «Եզոպոս», «Կոսմոպոլիտներ» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Բանտախուց 119», «Վրիժառու», «42-09-27», «Քայլ ձիով» և այլ ֆիլմերում, «Որոգայթ», «Վերվարածները», «Աննա», «Գեներալի աղջիկը», «Քույրը» և այլ հեռուստասերիալներում,  «Մեր բակը», «Շարունակ էլի», «Բառերից այն կողմ» և այլ հեռուստանախագծերում: Բեմադրել է «Երկու խնձոր», «Նժույգս, նժույգս», «Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ», «Եզոպոս», «Վախենամ մի օր», «Աչքը ծոծրակին», «Կոսմոպոլիտներ», «Կյուրեղ աղայի մահը», «Հիմարների ընթրիքը» և այլ ներկայացումներ: Դերասանի վարպետություն է դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2005թ. ՀԱՄԽ-ի կողմից արժանացել է մրցանակի` թատերական կյանքում ակնառու ծառայության համար, 2011թ. «Թատրոն X» հանրապետական փառատոնի կողմից` պատվավոր մրցանակի, 2013թ.` ՀՀ մշակույթի նախարարության «Լավագույն մարզային թատրոն» մրցանակի և ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար