Նշան Միրզա

Արձակագիր, հրապարակագիր

Հակոբ Փափազյան

Քանդակագործ

Կարապետ Տեր-Սահակյան

Պատմաբան, բանասեր, բանաստեղծ

Երվանդ Քոչար

Գեղանկարիչ, քանդակագործ

Վահրամ Մավյան

Բանաստեղծ, արձակագիր

Լիլի Կարապետյան

Քանդակագործ, հաղորդավար

Արվին Քոչարյան

Լուսանկարիչ, գրաֆիկ-դիզայներ

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Կրկեսի արտիստ, աճպարար

25 ապրիլ, 1918 - 13 հունվար, 2005

Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): 1935թ. ավարտել է Երևանի Խորեոգրաֆիայի ուսումնարանը և պարել Պարի պետական անսամբլում: Սովորել է նաև Երևանի շինարարական տեխնիկումում, այնուհետև աշխատել է «Հայշինում»: 1937թ. ընդունվել է Մոսկվայի երկրաշինության ինստիտուտ: 1943թ-ից հանդես է եկել ձեռնածու-աճպարարությամբ: 1965թ-ից եղել է «Մոսկոնցերտի» արտիստ: Եղել է միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր: 1957թ. Կոլոմբոյում (Շրի Լանկա) արժանացել է 1-ին մրցանակի և միջազգային Մոգական ակումբի պատվավոր անդամի կոչման: 1959թ. Փարիզում արժանացել է «Գրան պրի» մրցանակի և Ռոբեր Գուդենի անվան մեդալի, 1974թ. Գերմանիայում` Բոսկոյի անվան մրցանակի և Վ.Դուրովի անվան մեդալի, 1977թ. Կարլովի Վարիում` Հատուկ մրցանակի: 1985թ. նկարահանված «Անսովոր համերգ» հեռուստաֆիլմը նվիրվել է աճպարարի կյանքին և ստեղծագործությանը: Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում: 1950թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1961թ.` Հայաստանի, 1982թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.` ՌԴ Պատվո շքանշանի: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար