ՎԱՉԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դուդուկահար

17 սեպտեմբեր, 1925 - 1 դեկտեմբեր, 1978

Ծնվել է Երևանում: 1951թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1945թ-ից եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար: Երկացանկն ընդգրկել է հայկական ժողովրդական և գուսանական մեղեդիներ: Կատարումն առանձնացել է ազգային ոճական հստակությամբ, հուզականությամբ, բարձր վարպետությամբ: Գրել է պարեղանակներ, երգեր, այդ թվում՝ «Վերադարձիր» (խոսք՝ Վ․Տերյանի), «Իրիկնաժամին» (խոսք՝ Ս․Կապուտիկյանի), «Երեքնուկ» (խոսք՝ Պ․Սևակի): Համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում: 1977թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար