Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Գրականագետ, գրաքննադատ

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 14-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում: 1997թ. ավարտել է Ծովակի միջնակարգ դպրոցը: 1997-2003թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2003թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան ինստիտուտի ասպիրանտուրա (ստացիոնար): 2008թ-ից աշխատում է նույն ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնում` որպես ավագ գիտաշխատող: 2008թ. «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2001թ-ից դասախոսում է Վարդենիսի Վ.Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 2005թ-ից` Երևանի Մ.Մաշտոցի անվան համալսարանում: 2004-05թթ աշխատել է «Գրական թերթ-ում»` իբրև գրաքննադատության բաժնի վարիչ։ 2010թ-ից «Գրանիշ» գրական հանդեսի խմագրական խորհրդի անդամ է, 2006թ-ից Հայաստանի գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահը, 2007թ-ից` ՀԳՄ անդամ, 2009թ-ից` ՀԳՄ վարչության  անդամ: 2009-13թթ եղել է նաև ՀԳՄ  նախագահության անդամ: Գրական և գիտական մամուլում հանդես է եկել 100-ից ավել գրականագիտական հոդվածներով: Կազմել, խմբագրել է 50-ից ավելի գիրք: 2011թ-ից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է: Խմբագրել և կազմել է Ա.Գաբրիելյանի «Հրեշտակները ասեղի ծայրին» (2001թ.), Ռ.Կյուրեղյանի «Երբ անձրևի են սպասում...» (2003թ.), Հ.Սիմոնյանի «Լուսնոտ բառեր» (2005թ.), «Թափթփված սենյակներ» (2010թ.), Ա.Ազատյանի «Զատիկի ոտքից բռնված» (2006թ.), Գ.Խանջյանի «Լուր չկա» (2006թ.), «Նամակներ ընթացքից» (2009թ.), Հ.Գրիգորյանի «Գիշերահավասար» (2006թ.), Մ.Բեյլերյանի «Սկյութների ստվերները» (2007թ.), Մ.Արշակյանի «Պատմվածքներ» (2008թ.), «18-33. արդի հայ արձակ» (2009թ.), Կ.Անտաշյանի «Անտաշատ. պոեզիա 78%» (2009թ.), Հ.Սարիբեկյանի «Հովհաննես Պետրոսյան» (2009թ.), Ն.Վարդանյանի «Արգելված պտուղ» (2014թ.) գրքերը: 2007թ. լույս է տեսել նրա «Գրառումներ ընթացքից» գրաքննադական հոդվածների ժողովածուն, 2012թ.` «Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ» մենագրությունը, որի համար արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակին՝ «Տարվա լավագույն գրականագիտական գիրք» անվանակարգում: 2015թ. լույս է տեսել նրա «Խոսքի տարածություն» գիրքը:  2017թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար