Իսայի Փիթոև

Թատերական գործիչ

Կարապետ Յաղուբյան

Բառարանագիր

Լևոն Էսաճանյան

Բանաստեղծ

Գրիգորի Սարկիսով

Կինոռեժիսոր

Մարո Աճեմյան

Դաշնակահար

Յուրի Մարյան

Արձակագիր, լրագրող

Արտաշես Մարտիրոսյան

Բանասեր, պատմաբան

Յուրի Բաբախանյան

Կինոօպերատոր

Ջուս

Երգչուհի

Մարջան Ավետիսյան

Դերասանուհի

Օպերա Վիվա

Վոկալ քառյակ

 

 

 

 

ՄԱՐԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ռեժիսոր, երաժշտագետ

21 օգոստոս, 1931 - 6 օգոստոս, 2013

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1956թ. շուրջ 400 մասնակիցներից ընտրվել է Հայաստանի նորաստեղծ հեռուստատեսության երաժշտական բաժնի ղեկավար: Եղել է հեռուստատեսությունում վերջինիս սկզբնավորման օրվանից մինչ կյանքի վերջ: Սկզբում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձևավորող, ապա շուրջ 30 տարի` երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր: 1957-59թթ եղել է դասական երաժշտությանը նվիրված «Ոսկե էկրան» հաղորդաշարի հեղինակը, 1968թ.` Երևանի 2750-ամյա հոբելյանին նվիրված հաղորդման կազմակերպիչն ու խմբագիրը: Նրա նախաձեռնությամբ և մասնակցությամբ են նկարահանվել հայկական դասական օպերայի հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի 100-ամյակին նվիրված ֆիլմը, Սայաթ-Նովայի 275-ամյա հոբելյանին նվիրված հաղորդումը, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Օհան Դուրյանի, Պավել Լիսիցյանի և այլ հայ մեծ երաժիշտների կյանքի ու ստեղծագործական ուղու մասին պատմող հաղորդումներ: Հեղինակել է տասնյակ գրական-լրագրողական աշխաըտություններ: Եղել է ՀՀ ժուռնալիստների միության անդամ: Նրա գլխավորությամբ Հայկական երաժշտության օրեր են անցկացվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մերձբալթիկայի և Անդրկովկասի հանրապետությունների մայրաքաղաքներում: Արժանացել է մի շարք պատվոգրերի և մեդալների, 2006թ.` Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.` ՀՀ վարչապետի ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար