Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պարուհի

Ծնվել է 1990թ. դեկտեմբերի 16-ին, Երևանում: Երգիչ Ռոլանդ Գասպարյանի կինն է: 2007թ. ավարտել է Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցը: Չորս տարեկան հասակից հաճախել է պարի, դաշնամուրի և երգեցողության դասերի: 14 տարեկան հասակում «Տարոն» գեղագիտական պարարվեստի կենտրոնի հետ մեկնել է Ֆրանսիա և առաջին անգամ հանդես եկել արտերկրում: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան: Ուսման տարիներին հրավեր է ստացել «Կոհար» սիմֆոնիկ պարային նվագախմբի և երգչախմբի ղեկավարի կողմից և մինչ այսօր աշխատում է այնտեղ: 2010թ. մասնակցել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին` որպես պարուհի: 2010-14թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի ֆակուլտետում՝ Վիլեն Գալստյանի արվեստանոցում: «Կոհար» համույթի հետ հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Սիրիա, Լիբանան և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար