Կարապետ Սիտալ

Բանաստեղծ, լրագրող

Հայկ Ումիկյան

Դերասան, բեմադրիչ

Նվարդ Զարյան

Քանդակագործ

Չիկ Տամատյան

Գեղանկարիչ

Արտեմ Օհանջանյան

Կինոռեժիսոր, պատմաբան

Ռուբեն Սահակյան

Ճարտարապետ, շինարար

Ռոբերտ Եսայան

Գեղանկարիչ

Բորիս Եղիազարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Արծվիկ Դեմուրչյան

Օպերային երգչուհի

Արթուր Ապրեսով

Կինոօպերատոր

Լուսինե Ներսիսյան

Դերասանուհի

Աննա Քալաշյան

Պարուհի, պարուսույց

 

 

 

 

ԴԱՎԻԹ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 13-ին, Երևանում: Հաղորդավար, լրագրող Լուսինե Մուրադյանի ամուսինն է: 1996թ. ավարտել է  Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 միջնակարգ դպրոցը: 1996-2002թթ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբերնետիկայի ֆակուլտետում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2001-03թթ և 2005-07թթ աշխատել է «ԱԼՄ Հոլդինգ» հեռուստաընկերությունում` որպես հեռուստահաղորդումների հեղինակ և հաղորդավար` «Բազմակետ» ու «Բևեռներ» սոցիալ-վերլուծական, նաև «Այգաբաց» ու «Աստղադիտակ» տեղեկատվական-ժամանցային հաղորդումներում, «Զարկերակ» ու «Օրեցօր» լրատվական ծրագրերի մեկնաբան: 2006թ-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 2007-12թթ աշխատել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան և «Բարձրաձայն» թոք-շոուի հաղորդավար: Որպես լրատվական ծրագրի հաղորդավար 2011-16թթ աշխատել է «Ռադիո Ավրորա» ռադիոկայանում, 2012-15թթ` «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրում, 2015թ.՝ «ATV» հեռուստաընկերությունում: 2016թ-ից աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես «Երկիրն այսօր» լրատվական ծրագրի մեկնաբան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար