ԼՅՈՒԴՎԻԳ ԴՈՒՐՅԱՆ

Բանաստեղծ

21 հունիս, 1933 - 9 հուլիս, 2010

Լուկաշ Քրիստոստուրյան

Ծնվել է ՌԴ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում: 1934թ. տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում, որը վերանվանվել է Մայակովսկի: Սովորել է նախ գյուղական, այնուհետև Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցում: Ուսումը շարունակել է Երևանի պտղաբանջարաբուծական տեխնիկումում, որի ընթացքում տպագրել է իր առաջին բանաստեղծությունները: 1957թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Արշալույսի երգեր»: 1971թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը: Գրելուն զուգընթաց աշխատել է նախ որպես ագրոտեխնիկ, հետո շրջանային թերթի պատասխանատու քարտուղար, տասնչորս տարի անընդմեջ՝ «Երեկոյան Երևան» օրաթերթի և այնուհետև «Հայաստան» հրատարակչությունում որպես բաժնի վարիչ: Հեղինակել է շուրջ երեք տասնամյակի հասնող բանաստեղծական ժողովածուներ` «Երբ ծառերը ծաղկում են» (1959թ.), «Արևը բոլորինն է» (1963թ.), «Կապույտ ծաղիկ» (1965թ.), «Ճամփորդ չեմ միայն» (1967թ.), «Դառնամ փառաբանեմ» (1970թ.), «Եղեգան փող» (1973թ.), «Արեգակն արդար» (1976թ.), «Մաշտոց»(1976), «Ասք հողի» պոեմները, «Լեռները չեն խոնարհվում», «Եռագույն առագաստ», «Արև խաչքար», «Եվ մանանա, և նշխարք», «Քարե արցունք» գրքերը, «Կյանք իմացյալ» հոբելյանական ընտրանին և այլն: Գրողի բանաստեղծություններն աչքի են ընկնում քնարականությամբ և էպիկականությամբ: Նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են 100-ից ավելի երգեր: Ստեղծագործություննեը թարգմանվել են մի շարք լեզուներով: Նրա բանաստեղծությունների մի շարք տպագրվել է «Համաշխարհային գրականություն» մատենաշարի «Սովետական պոզիա» հատորում: Ռուսերեն լույս են տեսել բանաստեղծի չորս ժողովածուներ` «Եղեգան ստվեր», «Արևագիրք», «Նա իջնում է արևից», «Թալիսման»: 1980թ. արժանացել է ՀԳՄ Հովհաննես Թումանյանի, ապա՝ Ավետիք Իսահակյանի և Վահան Թեքեյանի անվան գրական մրցանակների: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար