ԱՐՄԵՆ ՍԱՐԱՖՅԱՆ

Պարող

Ծնվել է 1991թ. մարտի 30-ին, Երևանում: 2007թ. ավարտել է Երևանի Մ.Նալբանդյանի անվան թիվ 33 միջնակարգ դպրոցը: 1999-2000թթ պարել է «Նեմրութ» մանկական համույթում, 2000-05թթ` Հայաստանի Պարի պետական անսամբլին կից «Ամարաս» պարային համույթում, որին զուգահեռ սովորել է Հայաստանի պարի պետական անսամբլի ստուդիայում: 2006թ-ից աշխատում է Հայաստանի Պարի պետական անսամբլում` որպես մենապարող: 2009-11թթ ծառայել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական պարային համույթում: 2011թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Պարիր, թե կարող ես» նախագծին և հայտվել է լավագույն քառյակում: Հանդիսանում է «Black studio» պարային դպրոցի հինադիր-ղեկավարներից մեկը: Համերգային շրջագայություններով հանդես է եկել մի շարք երկրներում` Ռուսաստան, Սիրիա, Քուվեյթ, Թայլանդ և այլուր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար