Հովսեփ Գաթըրճյան

Պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան

Հովհաննես Թումանյան

Բանաստեղծ, արձակագիր

Ժենյա Հարությունյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Մանուչարյան

Հնագետ, վիմագրագետ, արվեստաբան

Սարգիս Կարեյան

Բանաստեղծ

Մարիետա Գասպարյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Տաթևիկ Ղազարյան

Դերասանուհի

Լևս Դավթյան

Դերասան

Գարեգին Քևնակսզյան

Կլառնետահար

 

 

 

 

ՇԱՆԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1974թ. օգոստոսի 20-ին, ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում: 1991-95թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` ստանալով թատրոնի և կինոյի դերասանի որակավորում: 1995թ-ից աշխատում է Գորիսի Վ.Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան, որտեղ 2002-04թթ եղել է նաև գլխավոր ռեժիսորի պաշտոնակատարը: 2004թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի հիմնադիր-տնօրենն է (նշանակվել է դերասան Սոս Սարգսյանի կողմից), որտեղ նաև դասավանդում է: 2011թ. Շուշիում, 2012թ. Կապանում կազմավորել է դերասանական կուրսեր: Բազմաթիվ դերեր է կերտել մի շարք ներկայացումներում, մի քանի բեմադրությունների հեղինակ է: Նկարահանվել է ֆիլմերում` «Մի վախեցիր» (2006թ.), «Երեք ընկեր» (2009թ.), «Չնչիկ» (2009թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.), «Գարեգին Նժդեհ» (2013թ.) և «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալում: Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: Տարբեր տարիների արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության և Սյունիքի մարզպետարանի պատվոգրերի: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» մրցանակին` «Գարեգին Նժդեհ» ֆիլմի համար: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար