Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԼԻՄՈՆՋՅԱՆ

Երգահան, երաժշտագետ

13 հունիս, 1768 - 29 հունիս, 1839

Նոթաջի պապա Համբարձում

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է նոր հայկական ձայնագրության հիմնադիրը: Կրթությունն ստացել է ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպես լավ շարական երգող: Երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Ոնոփրիոս Թաթավլեցու մոտ` հմտանալով հունական երաժշտական խաղերի մեջ: Ապա աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին: Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը: Տյուզյան ամիրաների նյութական օժանդակությամբ ձեռնարկել է հայկական նոտագրության ստեղծման, հետևելով եվրոպական ձայնագրության: 1813-15թթ ստեղծել է ձայնագրության իր սիստեմը, օգտագործելով հայկական խազերի անունները: Այդ ձայնանիշներով գրի է առել մի շարք շարականներ և երաժշտական տարբեր ստեղծագործություններ, հիմք դնելով հայկական նոր ձայնագրության, որը հետագայում շարունակեցին նրա աշակերտները` Հովհաննես Մյուհենտիսյանը և այլք: Նոր հայկական ձայնագրությունը փոխարինելով խազագրությանը` նոր նշանների օգնությամբ 19-րդ դարում ձայնագրվել են երեք մատյաններ` Շարակնոցը, Ժամագիրքը և Պատարագամատույցը: Նրա ստեղծած ձայնագրությունը օգտագործվել է ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և մերձարևելյան երաժշտության մեջ: Ունեցել է նաև ինքնուրույն վոկալ ստեղծագործություններ, որոնցից են` «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ գո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջության», «Զարթիր, զարթիր» և այլն, որոնցից միայն մեկն է հասել մեզ: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար