Մեսրոպ Նուպարյան

Թարգմանիչ, բառարանագիր, լրագրող

Լևոն Մանվելյան

Արձակագիր

Ստեփան Բաբելյան

Կոմպոզիտոր

Ազատ Մանուկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Հայկ Ավետով

Ճարտարապետ

Սուրեն Սպանդարյան

Պետական գործիչ, լրագրող, գրաքննադատ

Հայկանուշ Դանիելյան

Օպերային երգչուհի

Իզաբելլա Դանզաս

Դերասանուհի

Սերո Խանզադյան

Արձակագիր

Ռուբեն Հախվերդյան

Երգիչ, երգահան, կիթառահար

Ռոբեր Գեդիկյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Մարիամ Համբարյան

Գեղանկարչուհի

Մովսես Գորգիսյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Հայկ Օրդյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Վահե Զիրոյան

Դերասան

 

 

 

 

ՑՈԼԱԿ ԲԵՔԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, ջութակահար

30 հոկտեմբեր, 1922 - 23 օգոստոս, 1980

Ծնվել է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում, մանկավարժների ընտանիքում: 1926թ. տեղափոխվել է Հայաստան: 1940-42թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում: 1948թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, 1960թ.` կոմպոզիցիայի բաժինը` Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ: 1945-65թթ նվագել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբում: 1965-80թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Դասավանդել է նաև Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Գրել է նվագախմբային, գործիքային և վոկալ ստեղծագործություններ` կոնցերտ լարային նվագախմբի համար, ռապսոդիա սիմֆոնիկ նվագախմբի համար (1961թ.), սյուիտներ ժողովրդական գործիքների անսամբլի համար, դաշնամուրի և ֆլեյտայի համար (1971թ.), ջութակահարների անսամբլի համար (1973թ.), տոնական նախերգանք ջութակահարների անսամբլի և դաշնամուրի համար (1972թ.), պոեմ ջութակի համար դաշնամուրի նվագակցությամբ, «Փարվանա» (1969թ.), «Ազատության երգ» (1966թ.), «Ալագյազի մանիներ» (1975թ.) կանտատները, «Կերպարներ» դաշնամուրային կվինտետը (1980թ.), երգեր, խմբերգեր և այլ երկեր: Եղել է «Սոլֆեջո» (1980թ.) ուսումնական ձեռնարկի համահեղինակը: Մահացել է Ռուսաստանի Կարելիայի մարզի Սորտավալո քաղաքում (հանգստյան տանը), թաղված է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար