Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Զաքար Խաչատրյան

Գեղանկարիչ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԱՅՔԼ-ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Կինոռեժիսոր

20 հոկտեմբեր, 1913 - 10 դեկտեմբեր, 2010

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: Հայոց ցեղասպանության վերապրողներից է: 1915թ. փրկվել է թուրք զինվորներից` թփի մեջ պահվելով: Այնուհետև մոր հետ միասին գաղթել և բնակություն է հաստատել ԱՄՆ Ֆրեզնո քաղաում: Ավարտել է Քալիֆորնիայի համալսարանը, մագիստրոսի աստիճան ստացել Բերքլիում, դոկտորական` Հարվարդի համալսարանում, մասնագիտացել ազգագրության և բազմամշակութաբանության մեջ: 1943-45թթ ծառայել է ամերիկյան բանակում: 1946-51թթ դասավանդել է Օրեգոնի, Քալիֆորնիայի, Բեյրութի, Բենարեսի (Հնդկաստան) համալսարաններում: Նկարահանել է «Ասիական մայրցամաքը», «Հիմալայներ, կյանքն աշխարհի տանիքին», «Աֆրիկան իմ տունն է», «Երուսաղեմ բազմաթիվ աշխարհների կենտրոնը», «Լռության դարը», «Ու՞ր է իմ ժողովուրդը», «Հայկական հարցը» և այլ փաստագրական շարժանկարներ: Որպես ֆիլմերի հեղինակ` երկու «Էմի» մրցանակ է ստացել` Հայոց ցեղասպանության վկաների մասին «The Forgotten Genocide» (1975թ.) ֆիլմի համար, որն առաջին երկարամետրաժ ֆիլմն էր Հայոց Մեծ եղեռնի թեմայով և ներառում էր ռեժիսորի քսան տարվա աշխատանքը: 1979թ. հիմնել է հայկական ֆիլմերի հիմնադրամ, որը հավաքագրել է Հայոց եղեռնի զոհերի դոկումենտալ պատմությունները: Նրա հեղինակած ֆիլմերից են նաև «Օտարները ավետյաց երկրում» (1984թ.), «Հայկական ցեղասպանություն» (1991թ.), «Արարատն է կանչում» (1995թ.): 2006թ. արժանացել է Արմին Վեգների մարդասիրական մրցանակի: 2008թ. թողարկել է «Երբ Եփրատը կարմիր է դառնում» իր 70-րդ ֆիլմը: Մահացել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար