Նինա Սաղյան

Դաշնակահար

Թամար Մելքումյան

Դերասանուհի

Արամ Թաթուլյան

Դաշնակահար

Մուշեղ Գալշոյան

Արձակագիր, լրագրող

Գայանե Վարդիկյան

Դերասանուհի

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Աշոտ Գաբրիելյան

Բանաստեղծ

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Էվա Խաչատրյան

Դերասանուհի

Լարա Առաքելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԷՔՇՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

16 ապրիլ, 1834 - 11 դեկտեմբեր, 1901

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթությունն ստացել է Փարիզի Մուրադյան վարժարանում, որտեղ մասնակցել է աշակերտական ներկայացումներին: 1856-58թթ խաղացել է Սրապիոն Հեքիմյանի կազմակերպած թատերախմբում: 1861թ., երբ հիմնադրվել է հայտնի «Արևելյան թատրոնը», մասնակցել է հենց առաջին ներկայացումներին և կարճ ժամանակից դարձել խմբի աչքի ընկնող ուժերից մեկը, վարել նաև ռեժիսորի պարտականություններ: «Արևելյան թատրոնի» փակվելուց հետո, խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում», ապա` Պետրոս Մաղաքյանի խմբում: Փայլել է հատկապես պատմական ողբերգություններում և արևմտաեվրոպական մելոդրամաներում: Խաղացած ներկայացումներից են` Թ.Թերզյանի «Սանդուխտ կույս» (Սանատրուկ թագավոր), Մ.Պեշիկթաշլյանի «Արշակ Երկրորդ» (Արշակ Երկրորդ), Ռ.Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» (Վարդան Մամիկոնյան) և այլն: Նրա դերասանական տաղանդը բարձր է գնահատվել ժամանակի մամուլում: Եղել է դերասան Պետրոս Ադամյանի ուսուցիչներից: Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար