Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Աիդա Դումանյան

Օպերային երգչուհի

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆ

Կինոգետ, կինոքննադատ

Սուրեն Հակոբյան

Ծնվել է 1935թ. մարտի 19-ին, Երևանում: Դերասանուհի Հասմիկի թոռն է: Դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, սակայն հետագայում կեղծանունը դարձել է նրա «պաշտոնական» ազգանունը: 1952թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1957թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը: 1961թ. Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան` կինոգիտության գծով: 1970թ. պաշտպանել է թեզ և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն: 1960-ականների սկզբից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խմբագիր: 1971-82թթ եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը: 1989թ-ից Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կինոքննադատների համքարության (կոլեգիա) նախագահն է: 1968-78թթ հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար: 1991թ. նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ» ֆիլմում: 1957թ-ից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք: Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը: 1972թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, 1983թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006թթ եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.՝ ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների ոսկե մեդալների, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար