
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆ

10 հունիս, 1929 - 20 փետրվար, 2020
Ծնվել է Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1938թ. ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 1947-52թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում` Կոնստանտին Սարաջևի և Գևորգ Տիգրանովի դասարաններում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է ԽՍՀՄ պետական նվագախմբում` որպես ստաժոր: 1953թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` որպես դիրիժոր, 1980-2000թթ եղել է գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ա.Բաբաևի «Արծվաբերդ», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ», Տ.Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Ջ.Վերդիի «Տրավիատա», Գ.Եղիազարյանի «Սևան» (բալետ), Ս.Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն» (բալետ) ներկայացումները: 1962-63թթ մաստեր-կլաս է անցել պրոֆեսոր Մարկևիչի մոտ: 1964-66թթ եղել է Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը: 1966-70թթ և 1992-94թթ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախումբը: Ղեկավարել է նաև ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր` ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և այլ երկրներում: Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ: Եղել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորը: 1969թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայում (1979թ-ից՝ պրոֆեսոր): 1972թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2014թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Երաժշտական ընկերության «Կոմիտաս», ՀՀ վարչապետի հուշամեդալներին, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալներին: Մահացել է Երևանում: