Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՀԱՅԿԱՆՈՒՇ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օպերային երգչուհի

3 դեկտեմբեր, 1893 - 19 ապրիլ, 1958

Ծնվել է Թիֆլիսում: 1920թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան՝ Ն.Իրեցկայայի դասարանը: 1920-22թթ աշխատել է Պետրոգրադում, Կ.Մարջանիշվիլու ղեկավարությամբ գործող երաժշտական կոմեդիայի թատրոնում, հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի: 1922-32թթ երգել է Թիֆլիսի օպերայի և բալետի պետական թատրոևում, 1924թ. Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) օպերա-օպերետային խմբի ներկայացումներին: 1932թ-ից աշխատել է Երևանի պետական օպերայիև թատրոնում: 1943-51թթ դասավաևդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1949թ-ից՝ պրոֆեսոր), 1949-52թթ եղել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցի ղեկավարը: Երգչուհու երգեցողությունն աչքի է ընկել գեղարվեստական կատարելությամբ, հազվագյուտ վարպետությամբ և մշակույթով: Նրա արտակարգ գեղեցիկ, մաքուր ձայնը հավասարապես անբասիր է հնչել բոլոր ռեգիստրներում: Նրա արվեստին բնորոշ է վոկալ բնութագրման միջոցների հարստությունն ու բազմազանությունը, զմայլող կանտիլենան, երաժշտական արտահայտման նրբությունն ու անմիջականությունը: Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում հանդես է եկել մի շարք օպերաներում՝ Ջ.Վերդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա, 1933թ.), «Տրավիատա» (Վիոլետտա, 1936թ.), «Օթելլո» (Դեզդեմոնա, 1942թ.), Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա, 1933թ.), Շ.Գունոյի «Ֆաուստ» (Մարգարիտ, 1933թ.), Ջ.Պուչչինիի «Չիո-Չիո-սան» (Բատերֆլայ, 1934թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ, 1935թ.), Լ.Դելիբի «Լակմե» (Լակմե, 1937թ.), Ա.Այվազյանի «Թափառնիկոս» (Սոֆի, 1938թ.), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա, 1940թ.), Ու.Հաջիբեկովի «Քյոռ օղլի» (Նիգյար, 1942թ.), Գլինկայի «Իվան Սուսանին» (Անտոնիդա, 1942թ.), Մեյերբերի «Հուգենոտներ» (Մարգարիտ Վալուա, 1943թ.), Փալիաշվիլու «Դաիսի» (Մարո, 1943թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա, 1945թ.) և այլն: 1946թ. Անտոնիդայի և Մարգարիտ Վալուայի դերակատարումների համար նրան շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակ: Կամերային համերգացանկում ընդգրկել է Պ.Չայկովսկու, Ն.Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի ռոմանսներն ու երգերը: Եղել է հայ վոկալ արվեստի խոշոր վարպետ, հայրենի երգի և ռոմանսի նուրբ ու հարազատ մեկնաբանող: Ազգային երաժշտության տարբեր նմուշներին հաղորդել է անկրկնելի հմայք, երաժշտական երանգների ճոխություն՝ վեր հանելով նրանց ինքնատիպ կոլորիտի ամբողջ գեղեցկությունը: Հատկապես խոր ներշնչանքով է կատարել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Ալագյազ բարձր սարին», «Չինար էս», «Ծիրանի ծառ», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր», «Էս առուն» երգերը, Ա.Սպենդիարյանի «Առ սիրուհիս», «Թաթարական օրորոցային», Ռ.Մելիքյանի «Սև կաքավիկ», «Շափաղ կուտաս», «Ծիլ-ծիլա» ռոմանսները: Եղել է ԽՍՀՄ 2-րդ գումարման Գերագույն սովետի և Հայաստանի 1-ին և 3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: 1934թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1939թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման (հայ երգարվեստից առաջինն է ստացել տվյալ կոչումը): Մահացել է Երևանում: Հայկանուշ Դանիելյանի անվամբ է կոչվում Երնանի երաժշտական դպրոցներից մեկը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար