ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1986թ. հունիսի 4-ին, Երևանում: Եղել է դերասան Խորեն Լևոնյանի կինը: 1995-2004թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2003թ., դեռևս ուսումնարանը չավարտած, ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես մենակատար և պարել է գլխավոր դերը` առաջին ջութակ «Հավերժություն» բալետում` ըստ Ա.Խաչատրյանի ջութակի կոնցերտի երաժշտության: Ուսումնարանն ավարտելուց հետո, 2007թ-ից աշխատում է թատրոնում` որպես առաջատար մենակատար: 2006թ. մասնակցել է Չեբոքսառի քաղաքում կայացած համաշխարհային բալետային փառատոնի գալահամերգին` ներկայանալով Ա.Խաչատրյանի «Գայանե» (Լեզգինկա) և Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) բալետներում: Որպես թատրոնի առաջատար մենակատար պարել է հետյալ ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Գայանե» (Նունե), «Սպարտակ» (Էգինա), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Կիտրի), Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Կարմեն), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Մաշա, Պադեդե), «Կարապի լիճ» (Պադեդե), Ա.Պիացցոլլայի «Տանգո» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Դուբայում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար