
Հովսեփ Կարախանյան
Հրապարակախոս

Հրաչ Երվանդ
Հրապարակագիր

Մուշեղ Սաղյան
Բեմադրիչ, բեմանկարիչ

Արմեն Աթայան
Գեղանկարիչ

Կարեն Խաչատուրով
Պատմաբան, լրագրող

Աբրահամ Ալիքյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Դայանա Տեր-Հովհաննիսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սեդա Ազնավուր
Երգչուհի, դերասանուհի

Վարդան Հակոբյան
Բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

Սամվել Երիցյան
Վինագործ

Գայանե Սերոբյան
Երգչուհի

Նարեկ Ներսիսյան
Դերասան

Լուսինե Աղաբեկյան
Երգչուհի
ԺԱԿԵԼԻՆԱ ՍԱՐԽՈՇՅԱՆ

Ծնվել է 1975թ. հունվարի 26-ին, Երևանում: 1993թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը` որպես բալետի դերասան: 1991թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 1997թ-ից հանդես է գալիս որպես թատրոնի առաջատար մենակատար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» (Նինա), «Սպարտակ» (Ֆրիգիա), «Գայանե» (Գայանե, Նունե), Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Կարմեն), Հ.Պյորսելի «Մավրի Պավանա» (Դեզդեմոնա), Ա.Պիացցոլլայի «Տանգո», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Փողոցային պարուհի, Ընկերուհի, Հրեշտակ), «Պախիտա», Ֆ.Շոպենի «Շոպենիանա», Պ.Չայկովսկու «Շելկունչիկ» (Մաշա), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Բախի կրքերը» և այլն: 2012թ. ներկայացրել է «Երազ» բալետը՝ հանդես գալով իբրև բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Իսպանիայում, Թուրքիայում, Սիրիայում, Եգիպտոսում, Բահրեյնում, Մոնակոյում և ԱՊՀ երկրներում: 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2013թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: