Եղիշե Դուրյան

Բանասեր, բանաստեղծ, եկեղեցական գործիչ

Մկրտիչ Թաշճյան

Դերասան, բեմադրիչ

Վիլյամ Հայկազյան

Կինոռեժիսոր

Արթուր Թարխանյան

Ճարտարապետ

Նարա Շլեպչյան

Հաղորդավար

Ֆելիքս Մելոյան

Գրաքննադատ

Երվանդ Պետրոսյան

Բանաստեղծ, մանկագիր

Պողոս Բիազբեկյան

Օպերային երգիչ

Արփի Հարությունյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԺԱԿԵԼԻՆԱ ՍԱՐԽՈՇՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1975թ. հունվարի 26-ին, Երևանում: 1993թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը` որպես բալետի դերասան: 1991թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 1997թ-ից հանդես է գալիս որպես թատրոնի առաջատար մենակատար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» (Նինա), «Սպարտակ» (Ֆրիգիա), «Գայանե» (Գայանե, Նունե), Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Կարմեն), Հ.Պյորսելի «Մավրի Պավանա» (Դեզդեմոնա), Ա.Պիացցոլլայի «Տանգո», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Փողոցային պարուհի, Ընկերուհի, Հրեշտակ), «Պախիտա», Ֆ.Շոպենի «Շոպենիանա», Պ.Չայկովսկու «Շելկունչիկ» (Մաշա), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Բախի կրքերը» և այլն: 2012թ. ներկայացրել է «Երազ» բալետը՝ հանդես գալով իբրև բալետմայստեր և լիբրետոյի հեղինակ: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Իսպանիայում, Թուրքիայում, Սիրիայում, Եգիպտոսում, Բահրեյնում, Մոնակոյում և ԱՊՀ երկրներում: 2010թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2013թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար