Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀԱՍՄԻԿ ԼԵՅԼՈՅԱՆ

Քանոնահար

Ծնվել է 1954թ. սեպտեմբերի 23-ին, Երևանում: Միջնակարգ երաժշտական կրթություն ստացել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում և Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1982թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Խաչատուր Ավետիսյանի դասարանը: Եղել է ժողովրդական նվագարանների ամբիոնի առաջին շրջանավարտը: 1982թ-ից դասավանդում է կոնսերվատորիայի ժողնվագարանների ամբիոնում (2004թ-ից՝ պրոֆեսոր): 1973թ. դարձել է Հանրապետական, 1974թ.՝ Համամիութենական, 1978թ.՝ Միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր: Տարբեր տարիների դասավանդել է մի շարք երաժշտական դպրոցներում՝ Երևանի թիվ 10 դպրոց (1977-82թթ), Ա.Բաբաջանյանի անվան ուսումնարան (1982-86թթ), Ս.Ասլամազյանի անվան թիվ 13 դպրոց (1982-99թթ), Ա.Սպենդիարյանի անվան դպրոց (1999-2003թթ), Սայաթ-Նովայի անվան դպրոց (2003-14թթ): 1974-99թթ եղել է Հայ ֆիլարմոնիայի, 1999-2002թթ՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սինֆոնիկ նվագախմբի մենակատար: Համագործակցել է տարբեր նվագախմբերի հետ, համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում և Հայաստանում: Հանդես է եկել նաև հյուրախաղերով աշխարհի ավելի քան 50 երկրներում: Դարձել է միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր: Ունի ռադիոյի և հեռուստատեսության բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններ, շուրջ մեկ տասնյակի հասնող ձայնասկավառակներ և տեսասկավառակներ («Քո հոգու երգը», «Զարթոնք», «Վերադարձիր սիրելիս», «Թռչիր իմ սիրտ», «Նոստալգիա», «Կոլաժ», «Աշխարհի շուրջ», «Ոսկե լարեր»): Հեղինակել է քանոնի բազմաթիվ ժողովածուներ և ձեռնարկներ, «Ընտիր երկեր» փոխադրումների և մշակումների ժողովածուն (2004թ.), «Համերգային ստեղծագործություններ քանոնի համար» (2009թ.), «Քանոնի հայկական դպրոց» (2010թ.) երկմասանի դասագիրքը, «Կատարողական տեխնիկայի զարգացման դասագիրք» (2011թ.), «Սիրված մեղեդիներ» (2013թ.), «Քո հոգու երգը» հանրաճանաչ ստեղծագործությունների փոխադրությունների ժողովածու նախատեսված քանոնի և տարբեր գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ (2016թ.): 2014թ. եղել է «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» երաժշտական փառատոնի հեղինակը և մենակատար: 2015թ-ից դասավանդում է նաև Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2013թ.` ժողովրդական արտիստի կոչման, 2014թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի, 2016թ.՝ Մեծ միջազգային հանրագիտարանի մեդալի և առաջին կարգի դիպլոմի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար