Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

Արձակագիր

8 դեկտեմբեր, 1955 - 8 հունվար, 2014

Ծնվել է Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրիի) Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987թ-ից ապրել է ՀՀ Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ 1988թ-ից նրա ստեղծագործությունները տպագրվել են հանրապետական մամուլում։ Պատմվածքների անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.` «Խնկի ծառեր» վերնագրով։ 1986-88թթ եղել է «Հրազդան» թերթի խմբագրության աշխատակից: 1989-94թթ «Սասուն» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է արցախյան պատերազմին: 1994թ-ից պարբերաբար տպագրվել է մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում, «Դրուժբա նարոդով», «Լեպտա» ամսագրերում։ 1998թ. տպագրվել է «Լիտերատուրնայա Ուկրաինա»-ում։ 1995թ. լույս է տեսել նրա «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որը թարգմանվել է նաև ռուսերեն։ Գրողի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն և այլ լեզուներով։ Գրողի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից մինչև 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժը և 1990-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։ Հրատարակվել են նրա «Խնկի ծառեր» (1991թ.), «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995թ.), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999թ.), «Оливковая ветвь» (2000թ.), «Տան պահապան հրեշտակը» (2002թ.), «Հողի դողը» (2003թ.), «Երրորդ որդին։ Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (2002թ.), «Знойный день» (2004թ.), «Հունիսի հինգը և վեցը» (2002թ.), «Ձայներ և տեսիլքներ» (2007թ.), «Black Book, Weighty Bug» (2008թ.), «Փուշը, Հայր, Փուշը» (2011թ.), «Ладанові дерева» (2012թ.), «Պատմվածքներ» (2013թ.), «Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի» (2013թ.), «Մհերի դռան գիրքը» (2014թ.) գրքերը: 2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ Պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի: 2005թ-ից եղել է Արվեստների միջազգային ակադեմիայի (Երևան) անդամ: 2013թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի, որից հրաժարվել է` պատճառաբանելով, որ երկրում արտագաղթ է և իր ընկեր ազատամարտիկները ապրում են սոցիալապես անապահով պայմաններում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար