ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Բեմադրող նկարիչ, ռեժիսոր

Ծնվել է 1964թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում: 1981թ. ավարտել է Երևանի թիվ 127 միջնակարգ դպրոցը, 1986թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղանկարի բաժինը: 1991թ-ից «Մոմիկ» մշակութային միության անդամ է: 1986-93թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես բեմադրող նկարիչ: 2001-06թթ համագործակցել է Հայաստանի պատմության թանգարանի հետ` որպես ցուցասրահների ձևավորող և վերականգնող: 2004թ-ից վերսկսել է աշխատանքը «Հայֆիլմի» հետ: 1988թ. Անիմացիոն ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանացել է մրցանակի` որպես «Քարաղ» ֆիլմի լավագույն բեմադրող նկարիչ, իսկ 1989թ. Անիմացիոն ֆիլմերի բաց փառատոնում «Երազահան» ֆիլմի համար արժանացել է առաջին մրցանակին: 2008թ. եղել է «Տաքսի, էլի լավա» ֆիլմաշարի ռեժիսորներից, 2011թ.` «Թափառում» ռոք-օպերայի նկարիչը: 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն նկարիչ» մրցանակին` «Թափառում» ֆիլմի համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար