ԱՐՏԱԿ ԶԻԼՖԻՄՅԱՆ

Կինոռեժիսոր

Ծնվել է 1976թ. դեկտեմբերի 15-ին, Գյումրիում: 1994-98թթ սովորել է Երևանի գեղարվեստական տեխնիկումում: 2004թ. ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան: 2000-01թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում` որպես անիմատոր, 2001-02թթ` «Կլասիկալ դիզայն» ստուդիայում` որպես արտ-տնօրեն, 2003-04թթ` «Անտարես» և «Abide Web» ընկերություններում` որպես դիզայներ: 2004-06թթ աշխատել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում` որպես անիմատոր, ռեժիսոր և արտ-տնօրեն, 2006-07թթ` «Շառկ» ընկերությունում` որպես ռեժիսոր: 2007թ-ից աշխատում է «Շարմ» ընկերությունում` որպես ռեժիսոր և անիմատոր: Աշխատանքներից է «Դիխլոֆոզ» հեռուստածրագիրը: Նկարահանել է մի շարք գովազդային և երաժշտական հոլովակներ: 2013թ. նկարահանել է «Չեզոք գոտի» ֆիլմը, որը պատմում է արցախյան շարժման և պատերազմի մասին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար