Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում: Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է, դերասան Մհեր Մկրտչյանի կինը և բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը: 1971թ. ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Կիմ Արզումանյանի արվեստանոցում: 1975-88թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Առաջին դերը կերտել է Վ.Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ: Խաղացել է նաև Ա.Վամպիլովի «Ավագ որդի», Ն.Զարյանի «Հացավան», Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամանակը», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղդասար ախպար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում: 1988թ. Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է Մկրտչյանի անունով: 1994-96թթ եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր: Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում: 1986թ. Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Մ.Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է մրցանակի` որպես լավագույն կանացի դերակատարում: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Սիրիա, Լիբանան, ԱՄՆ, Ֆրանսիա և այլուր: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Թթենի» (1979թ.), «Ապրեք երկար» (1979թ.), «Ավտոմեքենան տանիքի վրա» (1980թ.), «Մայրական տունը» (1980թ.), «Խոսք» (1987թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.) և այլ ֆիլմերում: 1996թ. մեկնել է ԱՄՆ: 1997-2002թթ Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, որի ընթացքում բեմադրել է Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ: 2007թ. Լոս Անջելեսում անգլերեն լեզվով բեմադրել է Վ.Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները` մեկ բեմադրությամբ, իսկ 2008թ.` «Իմ սիրտը լեռներում է» պիեսը: 2013թ. վերադարձել և հաստատվել է Երևանում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Երևանում բեմադրել է իր հեղինակած «Վերջին կանգառը» և Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամանակը & Հեյ, ով կա» պիեսները:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար