ՎՐՈՒՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1949թ. դեկտեմբերի 19-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1968թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971-74թթ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիայում` Դմիտրի Քեսայանցի արվեստանոցում: Ուսանողական տարիներին աշխատել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1975-77թթ աշխատել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնում, 1982-98թթ կրկին` Վանաձորի պետական թատրոնում` որպես դերասան: 1977-82թթ բնակվել և աշխատել է Ռուսաստանում: 1998թ. ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ մինչ 2001թ. եղել է դերասան և գլխավոր բեմադրիչը: 2003թ-ից հանդես է գալիս Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան: Կերտել է շուրջ 50 թատերական դեր: Խաղացած ներկայացումներից են` Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Հորեղբայր Յորգ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Սալյոնի), Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները» (Քահանա), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Նիսամիձե), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Մուռով), Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Անուչկին), Ա.Էդարի «Մեր մեղքը» (Հանգուցյալ) և այլն: Խաղացել է նաև Սամվել Խաչատրյանի «Սիմոն թագավոր» մոնոներկայացման մեջ: Նկարահանվել է «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Մի վախեցիր» (2007թ.), «Ընդհատված մանկություն» (2012թ.), «Պարացելիուսի վարդը» (2012թ.) և այլ ֆիլմերում: Նկարահանվել է նաև մի շարք հեռուստասերիալներում, հեռուստաֆիլմերում: Արժանացել է պատվոգրերի, մրցանակների, որոնցից է 2008թ. Լոռու փառատոնում ստացած մրցանակը` լավագույն տղամարդու դերակատարման համար: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար