Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր

Ծնվել է 1975թ. մարտի 29-ին, Երևանում: Մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի որդին է: 1992թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հետագայում` Հայաստանի ազգային կինոկենտրոնում: 2008թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2010թ. Հայկ և Նաիրա Սահակյանցների հետ համատեղ հիմնել է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան, որը ղեկավարում է: Որպես ռեժիսոր հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հոթ հոթ դոգ» (2002թ.), «Ուղիղ եթեր» (2002թ.), «Այդ օրը» (2002թ.), «Խաղ» (2003թ.), «Կանխագուշակում» (2003թ.), «4 երգ» (2007թ.), «Սովորական մուլտեր» (2007թ.), «Երաժշտական այբբենարան» (2007թ.), «Երգող թվեր» (2008թ.), «Հայրեններ» (2009թ.), «Մհերի խնդրանքը» (2011թ.) և այլն: Նկարահանել է նաև տեսահոլովակներ` «Հեյ, ջան, Երևան», «Օրոր», «Հոլիվուդ», ուսումնական ֆիլմեր` «Աշխարհագրություն ամենափոքրերի համար» (2005թ.), «Աստղագիտություն ամենափոքրերի համար» (2006թ.), «Հին աշխարհի պատմություն` Բաբելոն» (2007թ.): 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար