Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՆԱՀԻՏ ՄԱՍՉՅԱՆ

Դերասանուհի

9 նոյեմբեր, 1900 - 3 հունվար, 1989

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է դերասան, ռեժիսոր Արմեն Գուլակյանի կինը: 1919-25թթ սովորել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում: 1928թ-ից խաղացել է Լենինականի դրամատիկական թատոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն): 1930-45թթ եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1945-58թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի: Բեմում կերտել է մի շարք դերեր: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Շողակաթ), «Ատամնաբույժն արևելյան» (Սոֆի), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), Ի.Պոպովի «Ընտանիք» (Մարիա Ալեքսանդրովնա), Հ.Թումանյանի «Գիքոր» (Նատո), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Ուստիան), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Աննա), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (Աննա Դմիտրևնա) և այլն: 1968թ. նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Սարոյան եղբայրներ» կինոնկարում: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար