ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 19-ին, Երևանում: Հաղորդավար Դավիթ Աղաբեկյանի կինն է: 1994թ.ավարտել է Երևանի Պ.Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը: 1994-97թթ սովորել է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի ստուդիայում, 1996-98թթ` Երևանի կինոտեխնիկումի գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի բաժնում: 1999թ. մասնակցել է «Ինտերնյուսի» հեռուստահաղորդավարների դասընթացին: 2003-07թթ սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 1995-98թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ, 1998-2002թթ` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես բալետի արտիստ, 1998-2006թթ` «Ար» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, ռեժիսոր, լրագրող և «Ազդարար» լրատվական ծրագրի մեկնաբան, 2007-08թթ` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես «Երկրի առավոտը» ծրագրի հաղորդավար, 2007-12 թթ` «Հայրապետյան եղբայրներ» և «Եվրոմոթորս» ընկերություններում` որպես PR մենեջեր, 2009-12թթ` «ATV» հեռուստաընկերությունում` որպես առավոտյան և «Չվերթ» ծրագրերի հաղորդավար, 2008-10թթ` «Երևան» ռադիոկայանում` որպես հաղորդավար: 2006թ-ից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես ծրագրավար, «Բարի լույս Հայաստան» ծրագրի խմբագիր-հաղորդավար, «Պահոց» հեղինակային ծրագրի հեղինակ-վարող: 2012-15թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Հայացք ներսից» և «Կենդանի մատյան» ծրագրերի խմբագիր, «Կանանց կոկտեյլ» ծրագրի հաղորդավար: 2015թ-ից աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես լրատվական ծրագրի մեկնաբան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար