Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 19-ին, Երևանում: Հաղորդավար Դավիթ Աղաբեկյանի կինն է: 1994թ.ավարտել է Երևանի Պ.Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը: 1994-97թթ սովորել է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի ստուդիայում, 1996-98թթ` Երևանի կինոտեխնիկումի գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի բաժնում: 1999թ. մասնակցել է «Ինտերնյուսի» հեռուստահաղորդավարների դասընթացին: 2003-07թթ սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 1995-98թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես բալետի արտիստ, 1998-2002թթ` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես բալետի արտիստ, 1998-2006թթ` «Ար» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, ռեժիսոր, լրագրող և «Ազդարար» լրատվական ծրագրի մեկնաբան, 2007-08թթ` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես «Երկրի առավոտը» ծրագրի հաղորդավար, 2007-12 թթ` «Հայրապետյան եղբայրներ» և «Եվրոմոթորս» ընկերություններում` որպես PR մենեջեր, 2009-12թթ` «ATV» հեռուստաընկերությունում` որպես առավոտյան և «Չվերթ» ծրագրերի հաղորդավար, 2008-10թթ` «Երևան» ռադիոկայանում` որպես հաղորդավար: 2006թ-ից աշխատում է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես ծրագրավար, «Բարի լույս Հայաստան» ծրագրի խմբագիր-հաղորդավար, «Պահոց» հեղինակային ծրագրի հեղինակ-վարող: 2012-15թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Հայացք ներսից» և «Կենդանի մատյան» ծրագրերի խմբագիր, «Կանանց կոկտեյլ» ծրագրի հաղորդավար, 2015-16թթ՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես լրատվական ծրագրի մեկնաբան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար