ԱՐՄԵՆ ԱԴԱՄՅԱՆ

Երգահան, երգիչ, կիթառահար

Ծնվել է 1952թ. հոկտեմբեր 22-ին, ՀՀ Եղեգնաձորի շրջանի Արենի գյուղում: 1970թ. ավարտել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1970-74թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի գերմանական բաժնում, 1973-75թթ` Մոսկվայի Ինտուրիստի բարձրագույն թարգմանչական դպրոցում: 1972-76թթ աշխատել է Երևանի «Ինտուրիստում»` որպես գերմաներեն լեզվի զբոսավար-թարգմանիչ: 1972-2004թթ եղել է «Էվրիկա» վոկալ-գործիքային նվագախմբի (1979թ-ից Հայաստանի ժողովրդական կոլեկտիվ) հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը, կիթառահարը և մեներգիչը: 1976-94թթ եղել է Եղեգնաձորի մշակույթի տան ժողովրդական ստեղծագործության բաժնի վարիչը, 1994-95թթ` Եղեգնաձորի շրջգործկոմի մասսայական-մշակութային միջոցառումների գլխավոր կազմակերպիչը, 1996-2005թթ` Վայոց Ձորի մարզպետարանի մասսայական-մշակութային միջոցառումների գլխավոր կազմակերպիչը, մարզպետի օգնականը, արարողակարգի պետը, 1996-2005թթ` Վայոց Ձորի մարզային մշակույթի կենտրոնի տնօրենը, 1995-2002թթ` Վայոց Ձորի մարզային «Արփա» հեռուստաընկերության հիմնադիր տնօրենն ու գլխավոր խմբագիրը: 1976-2002թթ եղել է Մշակույթի աշխատողների արհմիության նախագահը, 1966-2010թթ` Միջազգային, հումանիտար, ուսանողական խորհուրդների, ֆորումների, միջազգային, հանրապետական տարաբնույթ մրցույթների, փառատոների ժյուրիների նախագահ և անդամ, 1984-2010թթ` Եղեգնաձորի մշակույթի զարգացման հիմնադրամի և Թեքեյան մշակութային միության Վայոց Ձորի մասնաճյուղի նախագահը, 1985-2010թթ` Հանրապետական հեռուստատեսային և տպագիր լրատվամիջոցների հատուկ թղթակիցը: Հանդես է եկել նաև որպես հանդիսավար, հաղորդավար, գործիքավորող, երաժշտական և այլ ուսումնական հաստատությունների էստրադային գործիքների բաժինների պարապող-մասնագետ, հեռուստաօպերատոր, սցենարավորող, բեմադրիչ: Հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Այս աշխարհի մեր անկյունը` Վայոց Ձոր» (1996թ.), «Ջերմուկ» (1997թ.), «Նորավան» (1998թ.), «Ընտանեկան օրագիր» (2000թ.), «Կոչումդ` ուսուցիչ» (2009թ.): Գրական ստեղծագործություններից են` «Հանդիպում» բանաստեղծական ժողովածուն և աֆորիզմները (2000թ.), «Ծերացած ռոքերի օրագիրը» բանաստեղծությունները և դնդնումները (2002թ.): Թողարկել է «Մի աղջիկ 16 տարեկան», «Օրեր», «Մենակության բանաձևը», «Ծերացած ռոքերի օրագիրը», «Fly», «Armenicus Vulgaris», «Theme», «All albums» սկավառակները: Դարձել է միջազգային, ԽՍՀՄ միութենական, հանրապետական մրցույթների և փառատոների բազմակի դափնեկիր, ոսկե մեդալակիր:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար