ԱՐՇԱԿ ՄԱՐԴԱՆՅԱՆ

Պարող

Ծնվել է 1992թ. ապրիլի 8-ին, Երևանում: 6 տարեկան հասակից հաճախել է Երևանի Կանազի մշակույթի պալատի Վ.Աբրահամյանի ղեկավարած «Լաո» պարային համույթ, որտեղ պարել է 7 տարի: 13 տարեկան հասակից տեղափոխվել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» պետական պարի համույթ` որպես մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Լեհաստան, Ֆրանսիա, Սերբիա, Բելգիա, Գերմանիա, Ռուսաստան, մասնակցել է մի շարք փառատոների: 2009-13թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում: 2009թ. մասնակցել է Դելֆյան խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի, 2010թ.` «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, որտեղ պարի մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: «Սարդարապատ» պետական պարի համույթի պարուսույց է և առաջատար պարող:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար