Եղիա Սիրվարդ

Լրագրող, մշակութային գործիչ

Հարություն Թրագոշյան

Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

Արտաշես Վրույր

Դերասան, բեմադրիչ, լուսանկարիչ

Անտոն Աուշտրյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Անուշ Թումանյան

Բանաստեղծ

Նինա Գարսոյան

Պատմաբան, արևելագետ

Մարիամ Պետրոսյան

Հաղորդավար

Հասմիկ Դանիելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԱՐՇԱԿ ՄԱՐԴԱՆՅԱՆ

Պարող

Ծնվել է 1992թ. ապրիլի 8-ին, Երևանում: 6 տարեկան հասակից հաճախել է Երևանի Կանազի մշակույթի պալատի Վ.Աբրահամյանի ղեկավարած «Լաո» պարային համույթ, որտեղ պարել է 7 տարի: 13 տարեկան հասակից տեղափոխվել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» պետական պարի համույթ` որպես մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Լեհաստան, Ֆրանսիա, Սերբիա, Բելգիա, Գերմանիա, Ռուսաստան, մասնակցել է մի շարք փառատոների: 2009-13թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժնում, մագիստրոս է: 2009թ. մասնակցել է Դելֆյան խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի, 2010թ.` «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին, որտեղ պարի մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: «Սարդարապատ» պետական պարի համույթի պարուսույց է և առաջատար պարող: 2015թ-ից հանդես է գալիս պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլում՝ որպես մենակատար: 2010թ-ից դասավանդում է «Գլորիա» սպորտ-պարային ակումբում` որպես դասական պարի պարուսույց, ինչպես նաև հեղինակել է մի շարք պարային համարների բեմադրություններ: 2018թ. հիմնադրել է «Մարդանյան պարարվեստի կենտրոն»-ը, որի գեղարվեստական ղեկավարն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար