ԼԻԼԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Քանդակագործ, հաղորդավար

Ծնվել է 1979թ. հունիսի 27-ին, Երևանում: Միջնակարգ մի քանի իրար հաջորդող դպրոցների ուսմանը զուգահեռ սովորել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, ինչպես նաև` Հ.Իգիթյանի արվեստի կենտրոնում` Սամվել և Մանվել Բաղդասարյանների արվեստանոցում, սակայն երաժշտական դպրոցի ուսուցչի ստանդարտ մոտեցումը ստիպել է նրան կիսատ թողնել ուսումը: Մեկ տարի երգել է մանկական հեգևոր նվագախմբում` սոպրանո: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: 2004թ. մասնակցել է «Դար 21» հեռուստաընկերության կողմից կազմակերպված հեռուստահաղորդավարների «Դարի դեմքեր» մրցույթին և քվեարկության արդյունքում գրավել առաջին տեղը: Վերընշված հեռուստաալիքում վարել է «Օդեոն» երաժշտական պատվերներով ծրագիրը, «Ռեվյու» մշակութային լրատվականը, ինչպես նաև իր հեղինակային «Ռետրո քլաբ» հաղորդումը: 2008թ. հիմնադրել է «Price of Art» մշակութային ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է: 2009թ. հիմադրել է «Հայկական կիթառ» միջազգային փառատոնը: Նույն թվականին աշխատանքի է ընդունվել «TV5» հեռուստաընկերություն և վարել «Առավոտյան ծրագիր» հաղորդաշարը: 2010թ-ից հանդիսանում է ֆրանսիացի վիրտուոզ կիթառահար Քրիստոֆ Գոդենի պաշտոնական մենեջերը: 2012թ. «Երևան» հեռուստաընկերությամբ վարել է «The Best» երաժշտական ծրագիրը: Շուրջ վեց տարի աշխատում է հայկական ռոք հանրագիտարանի վրա: Ողջ 2015թ. ընթացքում, ՀՀ տարբեր շրջաններում ձեռնարկել է իր «Ճչացող լռություն» գաղթող ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին, որի մեկնարկը եղել է Էջմիածնում, ապրիլի 24-ին: Ցուցահանդեսին ներկայացված էր 6 բրոնզե քանդակ: Նույն թվականին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է նրա գոբելենների ցուցահանդեսը՝ «Լեգենդար էմոցիաների նոտաները» խորագրով: 2016թ. Հայաստանի նկարիչների միությունում կայացել է նրա «Շիտակ սարերի ծուռ կերպարները» կերամիկական դիմակների ցուցադրությունը: Էքսպոզիցիան բաղկացած էր 47 դիմակից՝ Հայկ Նահապետից մինչև մեր օրերի հերոսների կերպարներով, որից հետո ցուցահանդեսը տեղափոխվել է Շուշի քաղաքի կերպարվեստի պետական թանգարան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար