Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ՀԱՅԿ ՕՐԴՅԱՆ

Ռեժիսոր, պրոդյուսեր

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 3-ին, Երևանում: 1995թ. ավարտել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1996-2001թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստաֆիլմերի և ծրագրերի ռեժիսուրա բաժնում: Ուսման առաջին տարիներից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր: Զուգահեռաբար նկարահանել է փաստավավերագրական ֆիլմեր: Առաջիններից «Գաղտնամարտ» վավերագրական ֆիլմը «Սուրբ Աննա» դեբյուտային ֆիլմերի փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման: 2000թ. մասնակցել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպած ռեժիսուրայի դասընթացին: Համալսարանն ավարտելուց հետո, անցել է ծառայության ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում` որպես «Զինուժ» հեռուստածրագրերի լրագրող: Ծառայությունից հետո աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրում` որպես ռեժիսոր: 2004թ-ից եղել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի, ապա` Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի գլխավոր ռեժիսորը: Նկարահանել է մի շարք հեռուստանախագծեր, տեսահոլովակներ և փաստագրական ֆիլմեր, որոնցից են` «Ասք հայոց գինու մասին» (2004թ.), «Անանուն շիրիմներ» (2007թ.), «Ֆրունզիկ Մկրտչյան. Կյանքը ժապավենի վրա» (2009թ.), «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» (2012թ.), «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» (2013թ.), «Մեր մարմնի ծածկագրերը» (2014թ.), «Հոգեվարք» (2014թ.), «Լույս առանց աչքերի» (Նաիրա Փայտյանի հետ, 2015թ.), «Ցեղասպանություն. Սկիզբ» (Ստանիսլավ Սիդորովի հետ, 2016թ.), «Հովազների երկրի պահապանները» (2016թ.), «Թուրքական խոհանոց» (2016թ.), «Սեմիրեչյեն կրակի մեջ» (2017թ.), «Հեղափոխություն Live» (2017թ.), «Սա Չինաստանն է» (2018թ.), «Արգենտինական ԴՆԹ» (2018թ.), «Բոլիվիական ԴՆԹ» (2018թ.) ֆիլմերը: 2009-16թթ եղել է «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր տնօրենը, որի շրջանակներում արտադրվել են «Լրատվության հայ-թուրքական սահմանը», «Ազգային հերոսներ», «Իմ տունն այստեղ է» և այլ ֆիլմեր: 2012թ. «Էդուարդ Ղազարյան. Հրաշագործը» փաստագրական ֆիլմը Աստանայում կայացած «ՏԷՖԻ-համագործակցություն» հեռուստատեսային փառատոնում արժանացել է «Լավագույն հեռուստատեսային վավերագրական ֆիլմ» մրցանակին: Կազմակերպել է նաև մասնագիտական դասընթացներ ինչպես հայ, այնպես էլ արտերկրի հեռուստատեսության և կինոյի մասնագետների մասնակցությամբ։ 2011թ-ից որպես բեմադրող ռեժիսոր համագործակցում է ռուսական НТВ, Россия 1 և Russia Today հեռուստաալիքների հետ, որտեղ նկարահանել է հիմնականում վավերագրական ֆիլմեր և ֆիլմաշարեր։ Մասնակցել է կինոռեժիսոր, դիստանցիոն մոնտաժի հեղինակ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի ստեղծմանը, որի շնորհանդեսը կայացել է Մոսկվայում և Երևանում։ Կազմակերպել է Ա.Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու հանդիպումը Երևանում։ 2019թ. հիմնադրել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշն» ընկերությունը: Դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում և Երևանի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինոտիտուտում: 2012թ. և 2018թ. արժանացել է «ՏԵֆի համագործակցություն» Հատուկ մրցանակի, 2014թ.՝ Վավերագրական ֆիլմերի «Կունակի» փառատոնի առաջին մրցանակի («Մշակույթ և արվեստ» անվանակարգում):

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար