Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ՀԱՅԿ ԶՈՐԻԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1983թ. մարտի 13-ին, Երևանում: Երգահան, երգիչ Էդուարդ Զորիկյանի որդին է: 2003թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը, 2006թ.` թատերագիտական բաժնի ասպիրանտուրան: 2003-13թթ աշխատել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է «Շերանիկ», «Մագաղաթ», «Դև», «Խաղ», «Աղդալիոն» և այլ ներկայացումներում: 2006-08թթ աշխատել է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` որպես տիկնիկավար-դերասան: 2004թ. բեմադրել է «Պահպանեք միմյանց մարդիկ», 2005թ.` «Մեծն փոքրիկը» հեղինակային և 2007թ.` Վ.Շեքսպիրի «Համլետ» մնջախաղային ներկայացումները: Բոլոր բեմադրած ներկայացումներում հանդես է եկել որպես դերասան: 2004-09թթ հեղինակային ներկայացումներով մասնակցել է 11 միջազգային փոռատոների` ԱՄԷ, Իտալիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Մակեդոնիա, Լիբանան, Լատվիա և այլուր, որտեղ ստացել է 12 մրցանակ: 2012-13թթ նկարահանվել է Շանթ հեռուստաընկերության «Անծանոթը» հեռուստասերիալում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար