Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ԳԱՌՆԻԿ ԱՐԱԶՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան

Ծնվել է 1936թ. հոկտեմբերի 23-ին, Կիրովականում (այժմ` Վանաձոր): 1956թ. ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի ջութակի բաժինը, 1958թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, 1968թ.` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1956թ-ից որպես դերասան հանդես է եկել Երևանի և Արտաշատի թատրոններում: 1960թ-ից աշխատել է Երևանի հեռուստատեսությունում և կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ: Նկարահանել է մի շարք դոկումենտալ և հեռուստատեսային ֆիլմեր, որոնց սցենարի հեղինակը ինքն է եղել` «Մարկ Շագալ», «Վինսենտ Վան Գոգ», «Մարտիրոս Սարյան», «Էդվարդ Մունք», «Ամադեո Մոդելիանի», «Սալվադոր Դալի» և այլն: Եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ: Դերեր է կերտել մի քանի ֆիլմերում: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների, Մոսկվայի գրողների և Հայաստանի թատերական գործիչների միությունների անդամ է, Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի իսկական անդամ: Արժանացել է մի շարք մրցանակների տարբեր փառատոներում: Բնակվում է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար