Գարեգին Կուզիկյան

Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Արաքսի Սարյան

Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան

Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան

Քանդակագործ

Արթուր Մոլիտվին

Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան

Դերասանուհի

Գրիգորի Ալոնց

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՄԱՆՈՒԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Արձակագիր

29 հունիս, 1934 - 6 մարտ, 1995

Ծնվել է Երևանում: 1956թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը: 1956-67թթ աշխատել է տարբեր գործարաններում և գիտահետազոտական հիմնարկություններում` որպես ինժեներ: 1967-76թթ եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության ժողովրդական տնտեսության կառավարման համակարգերի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի գլխավոր ինժեները, 1976-79թթ` ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի գրականության և արվեստի խմբագրության գլխավոր խմբագիրը, 1979թ-ից՝ մեկնաբանը: Նրա առաջին ակնարկը` «Պապիս փողոցը», լույս է տեսել 1959թ., «Երևան» թերթում: «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով 1975թ. նկարահանել է «Խաչմերուկում» (ըստ Ժ.Հարությունյանի պիեսի) կինոնկարը, որը 1978թ. Մանհելմի փառատոնում արժանացել է «Ոսկե կինոդուկատ» մրցանակին: Նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է նաև «Երջանկության մեխանիկա» գեղարվեստական ֆիլմը: Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիան 1984թ. գրողի պատմվածքի հիման վրա և նրա սցենարով նկարահանել է «Կիսակայարանում» ֆիլմը: 1985թ. Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Նահանջ տարի» պիեսը, Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Թաղի զավակը» դրաման, իսկ նրա սցենարով նկարահանվել է «Ո՞ւր ես գնում, զինվոր» կինոնկարը: Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Զով» պատմվածքների ժողովածուն (1979թ.): 1966թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Մեծ քաղաքի աղմուկը» (1962թ.), «Հրացոլք» (1966թ.), «Երկուշաբթիից երկուշաբթի» (1968թ.), «Նահանջ տարի» (1974թ.), «Հեքիաթներ Աննայի համար» (1980թ.), «Հեռավոր օրերի կանչը» (վիպակներ և պատմվածքներ, 1983թ.), «Ընտիր երկեր» (1986թ.), «Պապը» (1988թ.), «Լուսավորչի կանթեղը» (1994թ.), «Զով» (պատմվածքների ռուսերեն ժողովածու, 1979թ.) գրքերը: 1982թ. արժանացել է ՀԳՄ Գ.Սունդուկյանի անվան մրցանակի` «Մայրիշխանություն» կինովիպակի համար, 1983թ.` ՀՀ Պետական մրցանակի` «Երջանկության մեխանիկա» ֆիլմի համար: Մահացել է Երևանում: