Մակար Եկմալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վահան Թեքեյան

Բանաստեղծ

Հակոբ Անտոնյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Պողոս Խաչատրյան

Գրականագետ

Ռոդիոն Նահապետով

Դերասան, կինոռեժիսոր

Արծվի Բախչինյան

Բանասեր, կինոգետ, պատմաբան, թարգմանիչ

Սլավա Գրիգորյան

Կիթառահար

Արա Խզմալյան

Թատերագետ

Աննա Ղավալյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ԱՐՄԵՆ

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

14 դեկտեմբեր, 1906 - 22 դեկտեմբեր, 1972

Մկրտիչ Հարությունյան

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սկզբնական կրթությունն ստացել է տեղի Սբ. Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել արական գիմնազիայում, հետո` Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ավարտել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժինը։ 1921թ. եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ, 1922-23թթ` «Կազաչի պոստ»-ի սկաուտանոցի սկաուտ, 1923-25թթ` պատկոմական հրահանգիչ, ապա` խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ: 1925թ. տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում` որպես պատասխանատու քարտուղար, ապա` Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար: Հիմնադրել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) բանվորագյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը: Նրա առաջին «Անդրկովկաս» բանաստեղծությունը տպագրվել է 1923թ., «Բանվոր» թերթում: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Շիրկանալ»-ը, լույս է տեսել 1925թ.: 1930-ական թվականների պատմվածքներում պատկերել է նորի հաղթանակը («Գագաթների երգը», 1933թ., «Երգ իմ քաղաքի մասին», 1935թ. և այլն)։ «Սկաուտ N: 89» (1933թ.) և «Առաջին պատկոմներ» (1935թ.) վիպակներում վերարտադրել է 1920-ական թվականների սկզբների իրադրությունը Հայաստանում, պատկերել հայ մանուկների վիճակը ամերիկյան որբանոցներում։ 1937թ., շատ հայ մտավորականների նման, որպես «ժողովրդի թշնամի», ձերբակալվել է և աքսորավայրում անցկացրել է ութ տարի։ 1945թ. արդարացվել է և վերադարձել ստեղծագործական աշխատանքի: Հեղինակել է մի շարք վեպեր, վիպակներ, երկեր, պատմվածքներ, պիեսներ, բանաստեղծություններ։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» (1935թ.) վիպակը, որը 1971թ. էկրանավորել է «Հայֆիլմ» կինոստուդիան։ «Յասվա» (1953թ.) վիպակում պատկերել է հյուսիսում ապրող մարդկանց կյանքն ու աշխատանքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ 1954թ. լույս է տեսել նրա «Կարմիր և կապույտ փողկապներ» վեպը, 1964թ.՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ» պատմվածքների ժողովածուն, 1967թ.՝ «Ժիրայր Գլենց» վեպը։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ, գրականագիտական աշխատություններ և հոդվածներ։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն։ Կատարել է թարգմանություններ (Մ.Շոլոխով, «Հերկած խոպան», «Մարդու ճակատագիրը», Ա.Ֆադեև, «Երիտասարդ գվարդիա» և այլն)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար