Քրիստափոր Կարա-Մուրզա

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ժան Էլոյան

Դերասան, ասմունքող

Մկրտիչ Քամալյան

Գեղանկարիչ

Արմենուհի Սրապյան

Բանասեր, բնագրագետ

Ալեքսանդր Ազատյան

Գեղանկարիչ, գոբելենագործ

Մաքսիմ Հովհաննիսյան

Արձակագիր, հրապարակախոս

Սեթ Կուրազյան

Արձակագիր

Արտաշես Հայրյան

Օպերային երգիչ

Լիլիթ Սողոմոնյան

Գեղանկարչուհի

Դիրան Թավիջյան

Դաշնակահար

Արշակ Ղալումյան

Բալետի արտիստ

Հայկ Սուքիասյան

Թավջութակահար

 

 

 

 

ՄԻՔԱՅԵԼ ՇԱԹԻՐՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

27 փետրվար, 1916 - 6 դեկտեմբեր, 1985

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է կոմպոզիտոր, դիրիժոր Սերգեյ Շաթիրյանի եղբայրը: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանում: 1939թ. ավարտել է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ Նույն թվականին վերադարձել է Երևան և զբաղվել լրագրողական աշխատանքով։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին (1941-45թթ) եղել է զինվորական թղթակից Լենինգրադյան ռազմաճակատում։ 1950-51թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը, 1951-53թթ՝ ՀԽՍՀ արվեստի վարչության պետի առաջին տեղակալը, 1953-55թթ՝ Հայաստանի կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետը, 1966-69թթ՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը և «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1969-73թթ՝ ՀԿԿ Կենտկոմի մշակույթի բաժնի վարիչի տեղակալը, 1973-75թթ՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1950թ. լույս է տեսել նրա «Պատմվածքներ» ժողովածուն։ Գրողին հատկապես մոտ է եղել ռազմահայրենասիրական և պատմահեղափոխական թեմատիկան։ 1949թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Զինվորներ» (վեպ, 1958թ., 1963թ.), «Գարունը նորից եկավ» (վիպակ, 1960թ., «Նվագախմբի տղաները» ֆիլմ), «Կամուրջի մոտ» (1964թ.), «Երաժշտախումբը» (1970թ., 1976թ.), «Ասք արմավենու մասին» (1975թ., գերմաներեն), «Հեղափոխության գեներալը» (1985թ., նվիրված Ա.Մյասնիկյանին), «Արծաթե դար» (գիրք 1-2, 1983թ., 1986թ.): «Ասք արմավենու մասին» վեպը Բաքվի 26 կոմիսարների պայքարի պատմությունն է։ Նրա սցենարով «Հայֆիլմը» 1960թ. նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը։ Հանրապետության շրջանային թատրոններում բեմադրվել են նրա «Փորձություն» (1948թ.), «Անխորտակելի կամուրջներ», «Կովկասի դարպասներ» (համահեղինակ՝ Լևոն Կարագյոզյան, 1975թ.), «Կովկասի արտակարգ կոմիսարը» (1978թ.) և այլ պիեսներ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի (1944թ.), Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի (1945թ.), «Պատվո նշան» (1971թ.), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (1985թ.) շքանշաններով: 1985թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար