Հրանտ Ասատուր

Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան

Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան

Քանդակագործ

Մկրտիչ Խերանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան

Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան

Դուդուկահար

Երվանդ Մանարյան

Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Կլարա Թերզյան

Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան

Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան

Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան

Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան

Քանդակագործ

Արա Նազարեթյան

Արձակագիր

Ասատուր Բալջյան

Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան

Հաղորդավար

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱԶՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

8 հուլիս, 1914 - 2 դեկտեմբեր, 1995

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Սուրմալուի գավառի Կողբ գյուղում։ 1931-38թթ աշխատել է Մոսկվայում` որպես խառատ, Մոսկվայի մետրոյի առաջին հերթի շինարարության հորատանցող։ 1939-40թթ մասնակցել է սպիտան ֆինների դեմ մղած մարտերին, 1941-45թթ` Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1948-52թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1947-48թթ աշխատել է «Կոմսոմոլեց» թերթում, 1952-66թթ` հանրապետական ռադիոյի, 1966-71թթ` «Հայաստանի արդյունաբերություն» ամսագրի, 1971-72թթ` «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագրություններում։ 1972թ-ից աշխատել է «Հայաստանի արդյունաբերություն» ամսագրում։ 1951թ. Հայաստանի շրջանային թատրոնները բեմադրել են նրա «Կյանքը թելադրում է» պիեսը։ «Հայֆիլմ» կինոստուդիան գրողի սցենարով 1962թ. նկարահանել է «Ճանապարհ» գեղարվեստական կինոնկարը։ Երևանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիան նրա սցենարով (հեղինակակից Գևորգ Հայրյան) նկարահանել է «Լույսը Արագածի վրա» վավերագրական կինոնկարը։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Նա կգտնի իր ճանապարհը» (1961թ.), «Հրաբորբ խարույկ» (1971թ.), «Երևանի մարդիկ և երկինքը» (1975թ.), «Հիշողության բոլոր գույները» (1985թ.) երկերը։ Եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների, 1973թ-ից` գրողների միությունների անդամ։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար