ՀՈՎԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կինոռեժիսոր

13 մայիս, 1936 - 13 մարտ, 2016

Ծնվել է Երևանում: Եղել է գրականագետ Լևոն Հախվերդյանի եղբայրը: 1959թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 1959-61թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստոդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, 1961-71թթ` հայկական հեռուստատեսությունում, 1971թ-ից` «Երևան» ստուդիայում` որպես ռեժիսոր: Հեղինակած ֆիլմերից են` «Վարդան Աճեմյան» (1969թ., Մարատ Վարժապետյանի հետ), «Կեսդարյա տարեգրություն» (1970թ.), «Հայաստանի կամերային անսամբլը» (1971թ.), «Հակոբ Կոջոյան» (1973թ.), «Վասպուրական» (1973թ.), «Արագած» (1974թ.), «Բյուրեղապակի» (1974թ.), «Ավետիք Իսահակյան» (1975թ.), «Ճանապարհին» (1976թ.), «Գորանի» (1977թ.), «Սերոբի ծառը» (1978թ.), «Աշխատող ատոմ» (1978թ.), «Անձամբ պատասխանատու» (1979թ.), «Իմ Հայաստանը» (1980թ.), «Տարիներ, իմ տարիներ» (1981թ.), «Մրցույթ» (1983թ.), «Մատենադարան» (1983-98թթ, Կիմ Բախշիի հետ), «Աղաղակող քարերի երկիրը» (2001թ.), «Նարեկացի որոնելիս» (2009թ.) և այլն: 1988թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 2006թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար