Արա Վրույր

Դերասան, լուսանկարիչ

Հատիկ Ազիզյան

Պատմաբան, լրագրող

Էվերտ Պայազատ

Կինոգետ, կինոսցենարիստ

Դանիել Երաժիշտ

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Թովմաս Պողոսյան

Երգիչ, բանահավաք

Նաիրա Շահիրյան

Դերասանուհի, հաղորդավար

Մանու Իրիցյան

Հաղորդավար, լրագրող

Նաիրա Կոլոզյան

Դերասանուհի

 

 

 

 

ՌԵԲԵԿԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 17-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի Մ.Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը: Համատեղ սովորել է Ժան և Ալբերտ Պողոսյանների անվան երաժշտական քոլեջի ակադեմիական երգեցողության և դաշնամուրի բաժիններում: 2005-09թթ հանդիսացել է Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած «Տիրամայր Հայաստան» երգչախմբի անդամ: 2006-10թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնում` Սուսաննա Մարտիրոսյանի դասարանում: Դարձել է հանրապետական և միջազգային մի շարք մրցույթ-փառատոների դափնեկիր` ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի 10-ամյա տարելիցին նվիրված երաժիշտ-կատարողների հանրապետական փառատոնի դիպլոմակիր (2007թ.), Ռուսաստանում կայացած երիտասարդ երգիչների (2008թ.), երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» (2009թ.) միրջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր, Պ.Լիսիցյանի և Տ.Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի դիպլոմակիր (2011թ.) և այլն: 2011-13թթ մասնակցել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կամավորական աշխատանքներին: Երգացանկը ներգրավել է եվրոպական հնագույն երաժշտություն, գերմանական դասական և ռոմանտիկ ֆրանսիական իմպրեսիոնիստական, իտալական և ռուս կոմպոզիտորնորի, միջազգային ժամանակակից երաժշտությամբ ստեղծագործություններ, ինչպես նաև` հայ ժողովրդական և հոգևոր, դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար