Մինաս Բժշկյան

Բանասեր, պատմաբան, ազգագրագետ, երաժշտագետ

Խաչատուր Աբովյան

Արձակագիր, բանաստեղծ

Աստղիկ Աղասյան

Բեմադրիչ, դերասանուհի

Գուրգեն Բալասանյան

Կինոռեժիսոր

Զվարթ Ղուկասյան

Գրականագետ, արձակագիր

Անդրանիկ Հովսեփյան

Արձակագիր, դրամատուրգ

Հենրիկ Թումանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Վազգեն Մնացականյան

Գրականագետ, գրաքննադատ

Անրի Վեռնոյ

Կինոռեժիսոր

Գրիգոր Գուրզադյան

Աստղագետ, ֆիզիկոս, գրող, գեղանկարիչ

Սմբատ Ավագյան

Բանասեր, լրագրող

Սարո Կալենց

Գեղանկարիչ, դիզայներ

Արթուր Բարանով

Բալետի արտիստ

Թայմ Րիփորթ

Ջազ խումբ

 

 

 

 

ՎԱԼՄԱՐ

Գեղանկարիչ

Վոլոդյա Մարգարյան

Ծնվել է 1948թ. ապրիլի 21-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1966թ. ավարտել է տեղի թիվ 12 միջնակարգ դպրոցը և Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, 1972թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Եղել է Երվանդ Քոչարի աշակերտը: 1972թ. բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել` ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսների: 1976-80թթ աշխատել է նկարիչների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն, 1980-2006թթ` Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչ: 1976թ-ից Հայաստանի, 1994թ-ից` միջազգային նկարիչների միության (UNESCO) անդամ է: Ունեցել է ավելի քան 40 անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներ` կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում: Ցուցահանդեսներից են` «Cite Internationale des Arts» (1999թ., Փարիզ), «Al Fayrouz» պատկերասրահ (2002թ., Մանամա), Արվեստի միջազգային ֆեստիվալ (2000թ., Կիև), «Kew» պատկերասրահ (2000թ., Նյու-Յորք), «Green Art» պատկերասրահ (2001թ., Դուբայ), «Maison de laArtisanat» պատկերասրահ (2002թ., Մարսել), Աթենքի քաղաքապետարանի մշակույթի կենտրոն (2002թ., Աթենք), «Evan» պատկերասրահ (2003թ., Նյու Յորք), Անդրկովկասյան Արտ Էքսպո (2004թ., Թբիլիսի), «International Club Berlin» (2004թ., Բեռլին), «Վալմարի արվեստի սրահ» (2005թ., Երևան), Նանտի մշակույթի տուն (2006թ., Նանտ), «Stephanie's» պատկերասրահ (2007թ., ԱՄՆ), Հայաստանի ազգային պատկերասրահ (2008թ., Երևան): Նկարչի ստեղծագործությունները ցուցադրված են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիների կատարել է գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ: Արժանացել է մի շարք դիպլոմների և մրցանակների, 2006թ.` Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2007թ.` «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի նախագահության կողմից` «Վազգեն Առաջին» ոսկե մեդալի, 2008թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, պատվավոր «Վարպետ» ոսկյա կրծքանշանի, 2013թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, Հայ-ռուսական համալսարանի սահմանած գեղանկարչության ասպարեզում «Տարվա մարդ» կոչման, 2015թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար