ՍԱՐԳԻՍ ԱՐՈՒՏՉՅԱՆ

Բեմանկարիչ

25 սեպտեմբեր, 1920 - 21 մայիս, 2000

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1950թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1951թ. եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1951-70թթ և 1985թ-ից` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1970-85թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնների գլխավոր նկարիչը, իսկ ստեղծագործական վերջին տարիները կապված էին Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ, որտեղ էլ ձևավորել է շուրջ 20 ներկայացում` «Մեծապատիվ մուրացկաններ», «Ատամնաբույժն արևելյան», «Ուշ լինի, նուշ լինի», «Պըլը-Պուղի», «Եզոպոս», «Տարօրինակ միսիս Սևիչ», «Աստղերց իջած մարդ», «Խաղ սիրո և պատահականության», «Ցիլինդր», «Խանումի արարքները», «Գնա մեռի, արի սիրեմ» և այլն: Հեղինակել է նաև դրամատիկական ներկայացումների ձևավորումներ` Ա.Միլլերի «Սալեմի վհուկները» (1965թ.), Դոստոևսկու «Ապուշը» (1968թ.), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (1969թ., երեքն էլ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Ա.Անկիլովի «Զինվորի այրին» (1974թ., ՀՀ Պետական մրցանակ` 1975), օպերային ներկայացումների ձևավորումներ` Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» (1974թ.), Պուչինիի «Բոհեմա» (1986թ.) և այլն: Ներկայացումներ է ձևավորել նաև Թբիլիսիի, Լենինգրադի, Դյոր Շոպրոնի (Հունգարիա) և այլ թատրոններում: 1946թ-ից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, 1967թ.` Սան Պաուլոյի համաշխարհային ցուցահանդեսին: 1974թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Եղել է Հայաստանի նկարիչների, կինոգործիչների և թատերական գործիչների միությունների անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1984թ.` ժողովրդական նկարչի կոչումներին: Մահացել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար