ՍԱՄՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1959թ. օգոստոսի 19-ին, Երևանում: 1979թ. ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանական ստուդիան: 1991թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1982թ-ից սկսել է դերասանական գործունեությունը, Երևանի պետական Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոնում, 1990թ-ից` ռեժիսորական գործունեությունը, Երևանի թատրոն լաբորատորիայում: 1988թ. հանդիսացել է Երևանի «Թատրոն լաբորատորիայի» հիմնադիր չորս ռեժիսորներից մեկը, որը հետագայում անվանվել է «Գոյ» ազգաին փորձարարական կենտրոն: 1993-99թթ եղել է Երևանի պետական Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Հեղինակել է ավելի քան 15 բեմադրություն, խաղացել է ավելի քան 40 դեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում: Որպես բեմադրիչ հանդես է եկել Երևանի «Գոյ» ազգաին փորձարարական կենտրոնում, Երևանի պետական Երիտասարդական, Կամերային, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հալեպի Պ.Ադամյանի անվան թատրոններում: Բեմադրել է Վ.Սարոյանի «Օպերա, օպերա», Հ.Թումանյանի «Կիկոսի մահը», Վ.Շեքսպիրի «Փոթորիկ», Ֆ.Կաֆկայի «Հաշվետվություն ակադեմիայի համար», «Պատժիչ գաղութում», «Քաղց պահող մարդը», Ե.Շվարցի «Մոխրոտիկը», Ա.Տոլստոյի «Բուրատինոյի արկածները», Ս.Ստրատիևի «Կոճակը», Մ.Մեյոյի, Մ.Էնեկենի «Երջանիկ ավարտ», Ժ.Անույի «Նվագախումբ» և այլ պիեսներ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ժ.Անույի «Անտիգոնե» (Վարող), «Նվագախումբ» (Պատրցիա), Ա.Միլնի «Ոմն թասակավորը» (Գլխավոր չարագործ), Ֆ.Կաֆկայի «Հաշվետվություն ակադեմիայի համար» (Մարդ-կապիկ), Ֆ.Կաֆկայի «Պատժիչ գաղութում» (Սպա), «Քաղց պահող մարդը» (Քաղց պահող), Մ.Գելդերոդի «Խեղկատակների դպրոցը» (Գալգյուտ), Ա.Երնջակյանի «Պարոնայք ամեն ինչ կործանվում է» (Անհանգիստ), Լ.Պիրանդելլոյի «6-գործող անձ, հեղինակին որոնելիս» (Հայր), Է.Իոնեսկուի «Ռնգեղջյուր» (Տրամաբան, Դյուդար), Պ.Վայսի «Մարատ, Սադ» (Մարկիզ դե Սադ), Վ.Սահակյանի «Mea Culpa» (Հերոս), «Ժանգոտ բանալի» (Գնդապետ), Վ.Սարոյանի «Օպերա, օպերա» (Մարդասպան եղբայր) և այլն: Խաղացել է նաև «Արմենիկում» վիդեոֆիլմում և «Ապակե նախշազարդ» գեղարվեստական ֆիլմում: Նրա ներկայացումները արժանացել են մի շարք մրցանակների: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ամբիոնում: 2017թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար